Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Հասարակություն

8-10 աստիճանով ցրտելու է․ սպասվում են տեղումներ

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, հոկտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: