Բացել լրահոսը Փակել լրահոսը
f8245364ff3b4836fe7c241e0be8c4ce
A A
Հասարակություն

Անօդաչուի միջոցով իրեր են փորձել փոխանցել դատապարտյալներին․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 11։30-ի սահմաններում Արթիկի գաղութի 3-րդ դիտաաշտարակի ծառայողը ծառայության ընթացքում նկատել է, որ արգելված գոտու կողմից գաղութի տարածք է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ծառայողն այդ մասին տեղեկացնում է գաղութի ղեկավարությանը և պետի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, ինչի արդյունքում պարզվում են որոշ հանգամանքներ։ Գաղութի աշխատակիցների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հսկողություն է վերցվում ոչ միայն ներսում, այլ նաև գաղութի տարածքց դուրս, և մոտ 250 մետր հեռավորության վրա աշխատակիցները նկատում են մի քաղաքացու, որի ձեռքին լինում է կասկածելի իր։  Այդ քաղաքացին, տեսնելով, որ գաղութի աշխատակիցները գալիս են իր ուղղությամբ, դիմում է փախուստի։  Պարզվում է, որ նրա ձեռքին եղած է լինում հեռակառավարման վահանակ, որով նա կառավարել է գաղութի տարածք հայտնված անօդաչու թռչող սարքը։ 

Կարճ ժամանակում հայտնաբերվում է անօդաչու թռչող սարքը, որի վրա հատուկ կպչուն ժապավենով ամրացված է եղել բջջային հեռախոսներ։  Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում կազմվել է համապատասխան արձանագրություն, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դրոնն օգտագործած և փախուստի դիմած քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև՝ ով պետք է գաղութի տարածք հայտնված դրոնի վրայից վերցներ բջջային հեռախոսները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։