Բացել լրահոսը Փակել լրահոսը
310300513_5133658856739245_3593510868718346767_n
A A
Հասարակություն

Երեխան ձեռքը մսաղացի մեջ է մտցրել ու վնասել այն․ վերականգնել են նրա միայն մեկ մատը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով՝ հայտնում են նշված ԲԿ-ից։
 
Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:
 
Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: