Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Պաշտոնական

Մարտական դիրքում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Հայտնում է ՊՆ-ն։
 
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: