Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093815
A A
Քաղաքականություն

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

 Ուկրաինան այսօր  արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք (Ուկրաինան և ՆԱՏՕ-ն- խմբ.) վստահում ենք միմյանց: Մենք օգնում ենք միմյանց, և մենք պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է դե-ֆակտո: Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, պաշտպանելու մեր ամբողջ երկիրը՝ արագացված կարգով»,- հայտարարել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկին գրել է․

Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի Դաշնության հետ, քանի դեռ այդ երկրի նախագահն է Վլադիմիր Պուտինը: 

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ»,— հայտարարել է Զելենսկին: