Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ
A A
Հասարակություն

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը. Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից։ Այս տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», - հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։