Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թշնամու հարձակում՝ դրսից, հասարակության պառակտման մոլուցք` ներսից․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Մենախոսություն բոլորի համար» հաղորդաշարի հերթական թողարկումը։

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը գիշերային մի թատրոն էր, վատ բեմադրված ներկայացում, որի վերջաբանը կանխատեսելի էր ցանկացած ողջամիտ մարդու համար։

Արդյո՞ք արմատական ընդդիմության լիդերները տեղյակ չէին, որ դեռ երկու շաբաթ առաջ Փաշինյանը մերժել է Եվրամիության ոչ հայանպաստ առաջարկները, որ գոյություն չունի որևէ նոր փաստաթուղթ կամ դրա նախագիծ, որն իբր պետք է նա ստորագրի։

Ի պատիվ մեր հասարակության՝ ընդդիմության սադրանքը լայն աջակցություն չստացավ։