«Անկախ դիտորդը» սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու բոլոր 18 համայնքներում
Աջակցիր «Ա1+»-ին«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2022թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու բոլոր 18 համայնքների տարածքում:
Առաքելությունը 49 շրջիկ խմբերով դիտարկելու է.
-
տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտվա նիստի իրականացումը,
-
տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,
-
քվեարկության ընթացքը,
-
բնակավայրերում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների / դաշինքների վարքագիծը,
-
տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը։
Ընտրությունները սպասարկող 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է.
-
տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը,
-
արդյունքների աղյուսակավորումը,
-
ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը։
Դաշինքը հանդես է գալու ընտրությունների ընթացքի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին և 19:00-ին, ինչպես նաև սեպտեմբերի 26-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:
Երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ