Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատվել է (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր են առաջացել, և դա բերել է նրան, որ այդ բնակավայրերում երեխաները զրկվել են կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Խոսքը վերաբերվում է թե՛ նախադպրոցական, և թե՛ դպրոցական կրթությանը, և մենք խոսում են շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների կրթության և ավելի քան 6000 նախադպրոցական երեխաների կրթության ընդհատման մասին»։

Փոխնախարարը նշեց, որ այսօրվանից դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքները «Այս դպրոցներում, որտեղ անվտանգության հնարավորություն կա, ապա ուսուցումը կկազմակերպվի առկա, իսկ մնացածում՝ հեռավար»։

Ըստ փոխնախարարի՝ դպրոցները կարող են պատշաճ ձևով իրականացնել հեռավար կրթություն «Իհարկե խնդիր ունենք, որ օր առաջ վերադառնանք առկա ուսուցմանը՝ պայմանավորված անվտանգությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։