A
A
Ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասում կայանված մի ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված։
Կինոլոգն ու սակրավորը նշված հասցեում կայանված Toyota մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ զննել են, սակայն պայթուցիկ ոչ մի սարք չի հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ահազանգ է ստացվում, որ նշված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։