A
A
Հայկ Մարությանը վերադառնում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ու ներկայացրել իր մոնոներկայացման վերաբերյալ հումորային տեսանյութ։
Մինչ այդ շատ էին խոսակցությունները, որ քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքականություն մտնելով, հեռացել է իր թատերական ու կինոգործունեությունից, մինչդեռ նախկին քաղաքապետը իր քաղաքական կարիերայի վերաբերյալ ներկայացում է պատրաստել հանդիսատեսի համար։ Ի դեպ, նույն տեսանյութում Մարությանը չի պատասխանում հարցին՝ արդյո՞ք վերադառնալու է քաղաքականություն՝ պահպանելով ինտրիգը։