Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Sergey Meghryan
A A
Հասարակություն

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատողներին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողների օրվա կապակցությամբ

 

Արտակարգ իրավիճակների նախարարության

հարգելի՛ աշխատակիցներ և փրկարարներ,

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կառուցվածքային բոլոր օղակներով մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող կառույց է։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոչ միայն բնակլիմայական պայմանները, սեսյմիկ վիճակը, վերջին տարիներին նաև պատերազմական և արտակարգ դեպքերը՝ պետք է փաստել, որ անգնահատելի է ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների դերը բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման, փրկված կյանքեր ունենալու մարդասիրական առաքելության հարցում։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ԱԻՆ Փրկարար ծառայության համագործակցությունն արդեն կայացած իրողություն է, միջգերատեսչական արդյունավետ փոխգործակցության վառ օրինակ։ Վստահ եմ, որ այն կլինի շարունակական։

Կրկին շնորհավորելով մասնագիական տոնի առթիվ՝ ցանկանում են, որ ԱԻՆ աշխատակիցներն ու Փրկարար ծառայության ողջ թիմն իրենց անձնուրաց ու նվիրված աշխատանքն իրականացնեն խաղաղ ու անվտանգ պայմաններում։

Բարի՛ ծառայություն բոլորիդ։