Փրկագի՞ն բանակում չծառայելու համար․ լեգիտիմացվում է ընկալումը, թե ծառայությունը պատիժ է. Իոաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը ասես ատելության սերմեր է ցանում․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը նման մտավախություն է հայտնում՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա զինծառայությունից։
Աղքատը կմտածի՝ ինչու պետք է մեռնեմ հարուստի համար, իսկ հարուստն էլ վերեւից կսկսի նայել,- ասում է Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ նաեւ լեգիտիմացվում է այն ընկալումը, որ բանակում ծառայությունը պատիժ է․ դրանից ազատվելու համար փրկագին է փաստորեն վճարվում։
Ընդհանրապես՝ նախագծի հետ կապված չորս խնդիր կա։
Մանրամասները՝ տեսանյութում