Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«80 միլիոնանոց Թուրքիան մի լավ անունով ջութակահար չունի». Տիգրան Պադարյան (տեսանյութ)

«Երեխան, որը մշակույթի հետ է շփվում հոգեպես փոխվում է, տարբերվում է մյուսներից։ Սիրով և ծառը կտնկի և ծաղիկը կմշակի ու լավ ծնող կդառնա»,- վստահ է երաժիշտ-մանկավարժ Տիգրան Պադարյանը, ով արդեն 53 տարի է դասավանդում է ու նաև դաշնամուր լարում։

Ցավով է խոսում մեր նոր սերնդի շնորհալի երաժիշտների մասին, որոնք գնում են երկրից ու նորից ու նորից ուրիշ երկրների համար դոնոր դառնում։ Ցավում է նաև, որ մանկավարժներին ցածր են վարձատրում։

«Ուսուցիչն այնքան պետք է ստանա, որ հանգիստ իր գործով զբաղվի, ոչ թե բիզնեսով»,- ասում է երաժիշտ-մանկավարժը։

Վստահ է, որ ապագա ունենք, սակայն պայմանով, որ շնորհալիները մնան երկրում։

«Էսքան որ մեզ ուզում են ջնջեն, չեն կարողանում, պատճատը մշակույթն է»,- ասում է ու հավելում,- «80 միլիոնանոց Թուրքիան մի լավ անունով ջութակահար չունի»։

«Ա1+»-ի զրույցը Տիգրան Պադարյանի հետ՝ տեսանյութում։