Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ 2
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններին երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության՝ նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։