Բացել լրահոսը Փակել լրահոսը
աջակից
A A
Հասարակություն

Հայտնի է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տուժածներին ու զոհերին տրվող աջակցության չափը

Նախատեսում ենք սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
 
Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝
1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։
 
2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
 
3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։