Բացել լրահոսը Փակել լրահոսը
1091079
A A
Մշակույթ

Քրիստինա Ագիլերան համերգով կժամանի Երևան

Աշխարհահռչակ փոփ-աստղ,«Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայա» փառատոնը։ «Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ն, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք:

Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող: Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր Աշնանային փառատոնի բեմում։ Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ Հանդիպելու ենք «Հրազդան» մարզադաշտում, հոկտեմբերի 22-ին»,- հայտնում է«Հայա» փառատոնը։