Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gyumri-kayaran
A A
Հասարակություն

Գյումրու կայարանում ու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է եղել. Aravot.am

Պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին ահազանգ հնչեցնելու հերթը հասավ Գյումրու երկաթուղային կայարանին ու «Շիրակ» օդանավակայանին։ Այս պահին ռազմավարական նշանակություն ունեցող այս երկու կառույցներում կատարվում են որոնողական աշխատանքներ․ տարածքներն այս պահին փակ են։

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր հնչել են ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Երկու տեղերում էլ աշխատում են սակրավորները։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ձերբակալվեց 63-ամյա մի քաղաքացի, որը ահազանգել էր 911 ծառայություն՝ նշելով, որ ռումբ կա տեղադրված Գյումրու հարկայինի շենքում։ Նա երկու օր շարունակ ահազանգեր էր հնչեցրել, և երբ պարզվել էր, որ ահազանգը կեղծ է, ոստիկանությունը, գնալով ահազանգողի հետքերով, ձերբակալել էր նրան։ Վերջինս խոստովանական ցուցմունք էր տվել, արդարացել, թե ահազանգել է խմիչքի ազդեցության տակ։

Աղբյուր՝ Aravot.am