Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱԺ (2)
A A
Քաղաքականություն Հասարակություն

ԱՀ ԱԺ նախագահը ցավակցել է տեղակալի եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի եղբոր՝ Արթուր Միքայելի Բաղունցի ողբերգական մահվան կապակցությամբ։
 
Հարգարժա'ն Գագիկ Միքայելի
Խորապես ցնցված ենք Ձեր եղբոր՝ Արթուր Միքայելի Բաղունցի ողբերգական մահվան գույժից:
ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Արթուր Բաղունցի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին: