Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հեշտ հարց չէր՝ հատկապես, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ (տեսանյութ)

«Եթե հավաստագրված սերմացուով են ցանվում աշնանացանի ցանքատարածքները, ապա փոխհատուցման չափը կլինի 120․000 դրա, մ իսկ եթե չհավաստագրված, փոխհատուցման չափն ամեն հեկտարի համար կլինի 70․000 դրամ»։

Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց աշնանացանի աջակցման ծրագիրը։

Ծրագրի կառավարման համար համայնքերի ղեկավար մարմիններին ևս գումար է տրվելու, ծրագրի իրականացման և մոնիտորինգի համար։

Նախարարը հույս հայտնեց, որ իրենց նախանշած 75,000 հեկտարը այս ծրագրի օգնությամբ այս տարի կմշակվի։

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց նաև նախարարության կողմից մշակված մեկ այլ նախաձեռնություն, որը կոչվում է ինտենսիվ այգիների ծրագրի օպտիմալացում։

Նախարարը ներկայացրեց նաև կառավարության նիստին երկու չզեկուցվող հարցերը, ըստ որի՝ «Ալյանս» տնտեսական գոտում երկու նոր շահագործող է ավելանում։ Նախարարը խոսեց Հայաստանում ազատ տնտեսական գոտիների արդյունավետության մասին՝ դրանց աշխատանքը գնահատելով թերի։