Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ՆԳՆ
A A
Հասարակություն

Առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ»-ի աշխատավարձի բանկային քարտից 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի․ Արցախի ՆԳՆ

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ գրանցվել է հերթական հանցագործության դեպքը:
Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում կրկին աճել է կիբեռ (համակարգչային հանցագործություն) բնույթի հանցագործությունների դեպքերը: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
Օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ.Է.-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին:
 
Արդյունքում, իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
 
Վարչությունը միաժամանակ զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբերհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում:
 
Կոչ ենք անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից: