Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղվան Հովսեփյան դատարանում (4)
A A
Հասարակություն

Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան․ փաստաբան

Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Այս մասին գրառում է կատարել փասբան Էրիկ Ալեքսանյանը։«Պ-ն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,-գրել է նա։

Արդեն մոտ մեկ տարի կալանավորված 69-ամյա Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Նախկին գլխավոր դատախազին վերագրող հանցագործությունները, ըստ իրավապահների, տեղի են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում։