Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոխերիմ բարեկամ թե թշնամի․ (տեսանյութ)

«Նայում եմ շուրջս ու բարեկամ չեմ գտնում»․ պատերազմը փոխել է հանրային ընկալումները։

Պարբերաբար անցկացվող Կովկասյան բարոմետրի տվյալներով` Հայաստանի ամենաբարեկամական երկրների շարքն առաջին անգամ գլխավորում է Ֆրանսիան:

Բարեկամական երկրներից հաջորդը Ռուսաստանն է, որը տասնյակ տարիներով հասարակական ընկալումներով առաջինն էր։

44-օրյա պատերազմից հետո գրեթե երկու անգամ կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են բարեկամ երկիր Հայաստանի համար։

Ավելին, Ռուսաստանը թշնամական երկրների ցանկում երրորդն է՝ Թուրքիայից և Ադրբեջանից հետո։

Ամերիկայի Ձայն