Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Հասարակություն

Խաթարվել է միջպետական ճանապարհի երթեւեկությունը

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ |