Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իշխանությունը կուլ չի տալիս միջանցքի խայծը և դեմ է այդ գաղափարին․ Ա․ Ադամյան (տեսանյութ)

«Ռուս խաղաղապահները Ադրբեջանի բանակի մաս են կազմում Արցախի տարածքում» այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը։

 Ըստ նրա, վերջին օրերին Արցախում և Հայաստանում տեղի ունեցող սադրանքները ունեն մեկ նպատակ «Եվ այս և մյուս իրադարձությունները մեկ նպատակ ունեն՝ միջանցքի հարցը»։

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ Անահիտ Ադամյանի, Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Թուրքիայի հետ իր հարցերը կանոնավորելու և կարգավորելու համար, այդ իսկ պատճառով, Հայաստանը պետք է դուրս գա ռուսական ազդեցությունից

 «Թերևս առաջին անգամ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասը անվանում էր ռազմավարական հետաքրքրության գոտի։ Դա արդեն ազդանշան է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող է լինել դրա տակ»։

Անահիտ Ադամյանը նշեց, որ մեր իշխանությունը կուլ չի տալիս միջանցքի խայծը  և դեմ է այդ գաղափարին, իսկ թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը նշեց 

«Հայաստանը կարող էր հանգիստ կասեցներ իր անդամակցությունը ԱՊՀ-ին, դա շատ լուրջ քայլ է Ռուսաստանի համար, կարելի է սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում։