Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը մեսիջ էր միջազգային հանրությանը․ Էդգար Վարդանյան (տեսանյութ)

«Ռուս խաղաղապահներն իրենց մանդատը յուրովի են մեկնաբանում։ Գոյություն ունի խաղաղապահ առաքելության երկու մոդել։ Առաջինը խաղաղության պարտադրելու մանդատն է ուժի կիրառման իրավունքը խախտելու դեպքում։ Նրանք երկրորդ մոդելով են աշխատում՝ վերահսկում են իրավիճակը, թեև զենք ունեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին թե Արցախում Ադրբեջանի հարձակումներին ռուս խաղաղապահներն ինչու չեն պատասխանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստի ժամանակ խոսելով Ադրբեջանի վերջին հարձակումների մասին, հայտարարեց, թե պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղապահ զորախմբի մանդատը միջազգայնորեն հաստատելու ուղղությամբ։ «Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,- հայտարարեց նա։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեսիջ էր միջազգային հանրությանը, որ մենք կարող ենք հասնել մի իրավիճակի, որ ստիպված նման քայլի դիմենք։ Պետք է խոսել միջազգային հանրության հետ ու հասկանալ, թե մենք երբ կարող ենք աջակցություն ակնկալել, ինչ աջակցություն կարող ենք ստանալ, և ինչ են մեզանից ակնկալում իրենք»,- հավելեց քաղաքագետը։

Վարդանյանը նաև գտնում է, որ Հայաստանը պետք է ուղիղ ու հստակ խոսի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պետք է հասկանալ, թե ինչ են ուզում։ Պետք է նաև հստակ ցույց տա մեր դիրքորոշումը։ «Մենք հապաղելու ժամանակ չունենք, էսկալացիաները կարող են կրկնվել։ Այս դեպքում նաև անկանխատեսելիության գործոնն է մեծանում»,- ասում է նա։

 

Մանրամասները՝   տեսանյութում։