Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է եղել (տեսանյութ)

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են մի խումբ կրոնական արմատականներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 1news.az-ը հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հայտնում է, որ խմբավորման անդամները վանդալիզմի ակտ են իրականացրել ՝ ներխուժելով դեսպանատան շենք։ Շենքի պատշգամբում բարձրացնելով կրոնական դրոշները ՝ մի խումբ անձինք հնչեցրել են արմատական կրոնական կարգախոսներ։
 
Արմատականները դուրս են բերվել շենքից և ձերբակալվել տեղի ոստիկանության միջամտությունից հետո։ Դեսպանատան աշխատակիցները միջադեպի հետեւանքով չեն տուժել։
 
Միջադեպը հետաքննվում է տեղի իրավապահ մարմինների կողմից ։
Դեսպանատան գրավման պատասխանատվությունը ստանձնել է շիական The Mahdi Servants Union (Союз служителей Махди) կազմակերպությունը։