Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գծից այն կողմ կամ փողոցն անցնելու հայկական ձեւը (տեսանյութ)

Երբեւիցե մտածե՞լ եք՝ ինչպես ենք մենք անցնում փողոցը։  Մենք, այսինքն՝  Հայաստանում բնակվողներս։ Առաջարկում ենք հարմար տեղավորվել եւ դիտել տեսանյութը, անգամ սարսափել, թե տարբեր իրավիճակներում  մենք ինչքան անուշադիր ենք եւ մի վայրկյան շուտ տեղ հասնելու համար պատրաստ ենք վտանգել մեր կյանքը։

Վրաերթերի խնդրով Պարեկային ծառայության Ճանապարհատրանսպորտային Պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթ իրականացնող բաժանմունքն է զբաղվում: Այդ բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Բաբաջանյանի խոսքով հետիոտների օրինազանցության օրական 10-ից ավելի դեպք է արձանագրվում։

«Ունեցել ենք դեպքեր, երբ հետիոտնը չթույլատրված հատվածով փողոցը հատել է, ենթարկվել է վրաերթի ու հենց այդ հատվածում էլ ինքը մահացել է: Մարդիկ տեղի ունեցածից հետևություններ շատ քիչ են անում կամ առհասարակ չեն անում: Մտածում են, որ իրենց հետ այդ դեպքը չի պատահի: Իրենք էլ հեսա կանցնեն, դե մեքենան հեռու ա: Կհասցնեն երկու քայլ ավել գցել, բայց ինքը իրա քայլերը կարա հաշվարկի, բայց մեքենայի արագությունը և այլն դժվար կարողանա»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում, որն իր ձեւաչափով տարբերվում մեր մյուս հաղորդաշարերից։