Բացել լրահոսը Փակել լրահոսը
սանոսյան
A A
Հասարակություն

Գնել Սանոսյանը այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ։ Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ հետևել է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Տաթև-Կապան հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Նշված հատվածում պետական բյուջեի միջոցներով այս պահին իրականացվում են նախկինում ի հայտ եկած թերությունների վերացման և անավարտ հատվածների ավարտման շինարարական աշխատանքներ։
 
Նախարարը զրուցել է շինարարների հետ, հանձնարարել ապահովել շինարարական աշխատանքների պատշաճ որակ։
 
Նախարարը հետևել է նաև Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Այս աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Նշված հատվածում հողային աշխատանքներն ավարտական փուլում են, զուգահեռ իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։
 
Նախարար Սանոսյանը ծանոթացել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590կմ25+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
 
11,31 կմ երկարությամբ այս հատվածում աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, կավարտվեն՝ 2022-ին։ Իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։
 
Նախարարը կանգառ է կատարել նաև Անգեղակոթ-Նախիջևանի սահման միջպետական նշանախության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+000 հատվածում։ 8 կմ երկարությամբ այս հատվածում էլ հողային աշխատանքները ավարտվել են, իրականացվում է արհեստական կառույցների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։
 
Նախարարը հանձնարարել է աշխատանքներn ավարտել սահմանված ժամկետներում և ապահովել բարձր որակ։