Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 18.07.
A A
Սպորտ

Հայաստանի ազատոճային ըմբիշները` Եվրոպայի մեդալակիրներ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունում այսօր ավարտվեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:

Հայաստանից մասնակցած 12 ըմբիշներից մեդալներ նվաճեցին հինգը:

  44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը և 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվեցին եզրափակիչներում և արժանացան արծաթե մեդալների: Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ) հաղթեցին 3-րդ տեղի համար մրցամարտերում և նվաճեցին բրոնզե մեդալ:

62 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 85 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը պարտվեցին փոքր եզրափակիչներում և մնացին առանց պարգևների:

Վաղը մեդալների համար կպայքարեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները: