Հուլիսի 22-ից ջերմաստիճանը փոքր-ինչ նվազելու է
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 19-23-իը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին, 23-ին կնվազի 4-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։