Բացել լրահոսը Փակել լրահոսը
539FB682-8B79-467F-B4B3-B295A6CD3650
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։

Այս մասին հայտնում է ԱԽ մամլո ծառայությունը։