Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ կազմակերպությունը, որը պետք է աներ այդ շինարարությունը, ասաց, որ չի անում․Վահրամ Դումանյանը՝ Հիսուսի արձանի մասին (տեսանյութ)

«Ոչ միայն Հիսուսի արձանի դեպքում, այլև ցանկացած տեղ շինարարություն կատարելիս կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն օրենքի խստիվ կարգով»․ այս մասին կառավարությունում  լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հիսուսի արձանի կառուցմանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք արձանը կկառուցվի,  նախարարը պատասխանեց․ «Այդ կազմակերպությունը, որը պետք է աներ այդ շինարարությունը, ասեց, որ չի անում»։

Անդրադառնոլավ այն լուրերին,որ Հատիս լեռան որոշակի տարածքներ վաճառվել են, նախարարը ավելացրեց․ «Այդ դուք գիտեք, եթե գիտեք ինձ լուսաբանեք։ Արդյոք միայն այդ սարն է վաճառված, միգուցե էլի սարեր կան վաճառված»։

Մանրամասները՝ տեսանյութում։