Բանավեճ՝ նախարարի և Արամ Հարությունյանի միջև (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Կառավարության մոտ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը բանավեճի մեջ մտան։ Հարությունյանը պնդում էր, որ ֆիզմատ դպրոցում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։
Նախարար Դումանյանն էլ վստահեցնում է, որ այսօրվա իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի կրթությունը և հատկապես հանրակրթությունը լինի ամենաորակյալ ոլորտը։
«Այդ խնդիրը ինչը դուք ասում եք՝ այո դա կա։ Նման խնդիր մենք ունենք և այդ իրավիճակը մենք ժառանգել ենք և, այո, ես կիսում եմ ձեր մտահոգությունը։ Մենք էլ նոր չենք մտահոգ, վաղուց ենք մտահոգ և մտածում ենք այդ ուղղությամբ։ Երբ պետական դպրոցի մի մասը տրվել է մասնավորին, այստեղ բազում հարցեր են առաջանում»,- ասաց Վահրամ Դումանյանը։
Արամ Հարությունյանն էլ, հարցը քաղաքական դաշտ տանելով, նշում է, որ վարչապետի համար 5000 այս կողմի, 5000 այն կողմ երիտասարդը տարբերություն չէ։
«Դուք արդեն կարմիր գծեր եք խախտում։ Անպատասխանատու բաներ եք խոսում։ Հիմա եկել եք ուսումից խոսաք, թե․․․»,-առարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։