Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկական եվրոտեսիլ
A A
Հասարակություն

«Մանկական Եվրատեսիլ» շոուին մասնակցելու համար մրցույթ է հայտարարվել

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքը մրցույթ է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
 
Մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Պրոֆեսիոնալ ժյուրին առաջին փուլը հաղթահարած դիմորդներից կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում:
 
Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը: