A
A
«Յուվենտուսը» մերժել է «Բավարիայի» 60 միլիոնանոց առաջարկը
Աջակցիր «Ա1+»-ինՄյունխենի «Բավարիան» շարունակում է պայքարել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտին ձեռք բերելու համար։
Ինչպես նշում է Bild-ը, մյունխենյան ակումբն իտալացիներին առաջարկել է 60 միլիոն եվրո փոխհատուցում` գումարած ևս 10 միլիոն բոնուս: Սակայն, «Յուվենտուսը» մերժել է այդ առաջարկը: Չնայած դրան, կողմերը շարունակում են բանակցությունները։
Ավելի վաղ Մատեյս Դե Լիգտը բացահայտ հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ «Բավարիայում»։ Նախորդ մրցաշրջանում նիդեռլանդցի պաշտպանն իտալական թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: