A
A
Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերը հեռացվել է թիմից
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբը միակողմանը խզել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական ԱՍ թերթը:
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատմական հայրենիք էր տեղափոխվել 2021 թվականին, երբ Լոնդոնի «Արսենալը» նրան ազատ խաղացողի կարգավիճակ էր տվել: Սակայն, այս տարվա մարտ ամսից նա չի մասնակցել «Ֆեներբախչեի» խաղերին, քանի որ հեռացվել էր մարզումներից` գլխավոր մարզչի հետ վիճելու համար: Արդյունքում, նա անցած մրցաշրջանում անցկացրել է 26 խաղ և խփել 9 գոլ:
Հիշեցնենք, որ 2014թ աշխահի չեմպիոնը եղել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Լոնդոնի «Արսենալում»: