Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը պարտվեց Իսրայելին (տեսանյութ)

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը Սկոպյեում ընթացող Եվրոպայի Բ խմբի առաջնությունում այսօր անցկացրեց երկրորդ հանդիպումը:

Մեր մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիները գերխոշոր 40:102 հաշվով պարտվեցին Իսրայելի այդ տարիքային հավաքականին: Մերոնցից բոլորից շատ միավոր վաստակեց Լուսինե Տիտանյանը: Իսրայելի կազմից արդյունավետ խաղով աչքի ընկավ Ալիս Հատոկայը` 20 միավոր:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ունի նաև Գերմանիայի ընտրանին, սակայն վերջինս այսօր 105:35 հաշվով հաղթել է Վրաստանին և գնդակների տարբերությամբ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Հուլիսի 13-ին Հայաստանի հավաքականը հանդիպելու է հենց Գերմանիայի հետ:

Նշենք, որ խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակիչում, իսկ վերջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կպայքարեն 9-18-րդ տեղերի համար: