Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատապարտյալ
A A
Հասարակություն

Հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» ՔԿՀ-ից և գտնվում էր հացադուլի մեջ։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։