Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ով հարազատներին այդ միտքը տվել ա, ով դրդել ա, թող նրանից պահանջեն․ Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)

Ով հարազատներին այդ միտքը տվել ա, ով դրդել ա, թող նրանից պահանջեն։ Ինչի՞ ես նման բան խոսում։ Այսինքն՝ այդ մարդը վստահաբար իրենց ընտանիքի լավը չի ուզում։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 2 մարդ սպանվեց։

Իսկ թե ինչու են իր անունը կապել այս ամենի հետ, իշխանական պատգամավորը պատճառաբանում է, որ ինքը ապարանցի է, այնտեղ է ապրում, և ինչ լինում է, քաղաքական ենթատեքստ է ստանում։

«Մարզպետը ապարանցի չի, իսկ այս դեպքը տեղի է ունեցել մեր տան մեջ։ Ապարանը՝ մեր տունը»,- ասաց պատգամավորը։

Իսկ որտեղ է եղել պատգամավորի եղբայրը դեպքի ժամանակ հարցին՝ Մաթևոս Ասատրյանը պատասխանեց, որ իր եղբայրը եղել է այդ մեծ տան մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։