Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Գալու է մի պահ, որ մենք կվերցնենք հայ-թուրքական սահմանի ամբողջական հսկողությունը․ Ս․Խանդանյան (տեսանյութ)

«Վատ բան չէ, ընդհակառակը, կարծում եմ, լավ է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 50, նույնիսկ 100 տարի Հայաստանում ներդրումներ կատարել։ TRIPP-ի ներդրումների մեծ մասը ԱՄՆ-ն է կատարելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով TRIPP-ի մասին Հայաստան-ԱՄՆ հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած այդ հայտարարության համաձայն՝ պետք է ստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն, որտեղ Հայաստանի մասնաբաժինը լինելու է 26 տոկոս, ԱՄՆ-ինը՝ 74 տոկոս։ Այդ ընկերությանը կտրամադրվի 49 տարվա կառուցապատման իրավունք, որից հետո կարող է երկարաձգվել ևս 50 տարով։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը չի փորձել ավելի մեծ մասնաբաժին ունենալ այդ ընկերության մեջ՝ պատգամավորը պատասխանեց, որ փորձել է։

«Բայց այդ փորձի հետ մեկտեղ պետք է ներդրումներ կատարելու կարողություն ունենաս։ Վերջում կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ սա բավականին արդյունավետ և տրամաբանված մոտեցում է»,- պատասխանեց Ս․ Խանդանյանը։

Ավելին՝ պատգամավորը նաև ասաց, որ երբ կարդացել է այդ հայտարարությունը, իր համար տարակուսելի է եղել, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեջ ՀՀ և ԱՄՆ բաժնեմասերի համամասնությունը։ Զարմացել է, որ 100 տոկոսը ԱՄՆ-ինը չէ, քանի որ ողջ ներդրումն ինքն է անում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։