Բացել լրահոսը Փակել լրահոսը
հուսո առագաստ
A A
Մշակույթ

«Հուսո առագաստ» -ի օրերը հայտնի են

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ, արդեն 7-րդ տարին է, ինչ կազմակերպում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։
Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-ից 17-ը՝ Շորժայում, որին կմասնակցեն անվանի բարդեր, նոր սերնդի ներկայացուցիչներ և 7 երկրներից ժամանած երգահան հյուրեր։
Փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 15-ին, իսկ մեծ գալա-համերգը՝ հուլիսի 16 ին։ Համերգային ծրագրերը մեկնարկելու են երեկոյան 20։00-ին, ապա շարունակվելու են մինչ ուշ գիշեր՝ արդեն խարույկի շուրջ:
Փառատոնի օրերը հագեցված կլինեն վարպետաց դասերով, տարբեր հանդիպում-համերգներով և այլ ստեղծագործական միջոցառումներով։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակներն են՝ սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելը, բեմ տրամադրելը, ինչպես նաև մշակութային միջավայր ստեղծելը և հեղինակային երգի (Բարդ) ժանրի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։