Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ջհանգիրյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԲԴԽ-ն՝ ի պատասխան Վարդազարյանի հրապարակած ձայնագրության

Բարձրագույն դատական խորհուրդը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:

Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության՝ ասում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ասուլիսը, որտեղ նա Ջհանգիրյանը անկեղծ բառապաշարով մի քանի արտահայտություն է արել ու քաղաքական դիրքորոշում հայտնել, թե ինքը ներկայիս իշխանությունների հետ աշխատում է, քանի որ չի ցանկանում, որ վերադառնա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ջհանգիրյանը այդ ձայնագրության մեջ Վարդազարյանին համոզում էր հեռանալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի։