Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շարժումը վրանների համար չէր․վրաններն էին շարժման համար․Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 «Շարժման ընդլայնման մասին ելույթը գնաց երկրորդ պլան ու ամբողջ ուշադրությունը սևեռվեց վրանների ապամոնտաժման վրա»։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման համակարոգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանն ընդգծեց, որ անցնող ամիսների ընթացքում շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել։

«Հիշեք՝ ինչ իրավիճակ էր մինչև շարժման և փողոցային պայքարի սկիզբը»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, մինչև ակցիաները կար տպավորություն, թե ժողովուրդը համակերպվելու է նոր «կապիտուլյացիաներին»։

«Հայաստանից հնչում էր միմիայն պարտության և հարմարվողականության ձայն և այս իրավիճակը նաև արձանագրվել էր միջազգային հանրության կողմից»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ փոխվել է  իրավիճակը, ժողովուրդը ցույց է տվել,  որ իշխանությունները չունեն երկիրը նոր զիջումների տանելու մանդատ ։

Շարժման համակարգողի խոսքով՝ գլխավոր խնդիրը մնում է չլուծված, ուստի անհրաժեշտ է շարժման համակարգի կառուցվածքի և մարտավարության նոր մոտեցումներ և փոփոխություններ։

«Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, ունենանք նաև մարզային կառույցներ։ Շարժումը պետք է իր օջախները ձևավորի Արցախում և Սփյուռքում»,-ասաց Սաղաթելյանը։