Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Ս․Սարգսյանը ծաղրել է Սաղաթելյանին կամ նրա միջոցով ձախողած ընդդիմության լիդեր է նշանակել Քոչարյանին» (տեսանյութ)

«Սերժ․ Սարգսյանի և Ռոբերտ․ Քոչարյանի միջև հակասություններն այնքան սուր են, որքան նրանցից յուրաքանչյուրի և Նիկոլ Փաշինյանի»,- այս կարծիքին է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Ըստ քաղաքական գործչի, իշխանությունը նոյեմբերի 9-ի խորհրդանիշն է, ընդդիմությունը հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի երեկվա խոսքին, որում նշում էր, որ շարժման արդյուքների մասին պետք է երեքշաբթի օրը լսել Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցը նշեց․

«Սերժ Սարգսյանը ծաղրել է Սաղաթելյանին կամ նրա միջոցով ձախողած ընդդիմության լիդեր է նշանակել Ռոբերտ Քոչարյանին»։

Քաղաքագետը կարծում է, որ Դաշնակցության ղեկավարած շարժումը չի կարող արդյունավետ լինել․

«Այդ կուսակցության անվան հետ են կապվում վերջին 30 տարվա ահաբեկչական ակտեր, հոկտեմբերի 27 իրականացնողները նախկին դաշնակցականներ էին»։

Մանրամասները՝ տեսանյութում։