Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085495
A A
Հասարակություն

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Սյունիքի մարզից հունիսի 8-ին սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝ առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:

« Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբավարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա»,-նշված է Դերձյանի գրառման մեջ::