Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՕպերաՄրցույթ (1)
A A
Մշակույթ Պաշտոնական

Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք: Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով:

Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես էլ Երևանում (օգոստոսի 1-ին և 2-ին)՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը պետք է ուղարկեն 2 տեսանյութ, որոնցից մեկը՝ իտալերեն: Մրցույթի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Լսումների փուլից հետո  ընտրված թեկնածուները սեպտեմբերի 20-ին և 21-ին  կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն  սեպտեմբերի 22-ին կայանալիք գալա համերգին։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կանցկացվեն Հռոմում: «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մասնակցության վճարը 90 եվրո է: Մասնակցության հայտը պետք է լրացնել այստեղ: