Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, գալիք մրցաշրջանում կմասնակցի Եվրոպայի լիգային:

Դա պարզ դարձավ այն բանից հետո, որբ հռոմեական ակումբը Իտալիայի Ա սերիայի վերջին տուրի խաղում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Տորինոյին», վաստակեց 63 միավոր և հավասարվեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Լացիոյին»: Այդպիսով, «Ռոման» անհասանելի դարձավ «Ֆիորենտինայի» և «Ատալանտայի» համար, որոնք նույնպես հավակնում էին Եվրոպայի լիգայի ուղեգիր տվող 6-րդ տեղի համար:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց «Տորինոյի» հետ հանդիպումը: Արդյունքում, հայ ֆուտբոլիստը Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 31 խաղ, խփեց 5 գոլ և կատարեց 6 գոլային փոխանցում:

«Ռոման» ընթացիկ մրցաշրջանում դեռ պետք է ևս մեկ խաղ անցկացնի: Մայիսի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հռոմեական ակումբը կհանդիպի նիդեռլանդական «Ֆեյենոորդին»: