Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեսպան Թրեյսին՝ ընդդիմության՝ Առանց Թրեյսի Հայաստան կոչերի մասին (տեսանյութ)

«Մենք լիարժեք աջակցում ենք անկախ լրատվամիջոցներին և կարևորում այն ժողովրդավարության համար։» Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսպես արձագանքեց Ժողովրդավարության ֆորումին ներկա լրագրողի հարցին։

Նշենք, որ լրագրողը մինչ այդ հարց էր ուղղել դեսպանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերջինս նայում այն հանգամանքին, որ ընդդիմությունը հանդես է գալիս «առանց Թրեյսի Հայաստան» կոչերով։

Դեսպան Թրեյսին իր խոսքում նշեց, որ ուրախ է տեսնել լրագրողին այդտեղ այնուհետև ավելացրեց՝

«Սահմանից այն կողմ մենք տեսնում ենք ժողովրդավարության աճ և կարծում եմ իմաստն այն է, որ մենք ճիշտ ուղով ենք առաջ ընթանում և սա շատ դրական ուղղություն է Հայաստանի համար ընդհանուր առմամբ»։