Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մինչ այս շարժման սկիզբը Քոչարյանն ու Սարգսյանը ներողություն պետք է խնդրեին ժողովրդից․ քաղաքագետ (տեսանյութ)

Ըստ քաղաքագետ Վազգեն Պետրոսյանի Հայաստանը տարածաշրջանում ունի 3 բարեկամ պետություն՝ Իրան, Չինաստան և Ռուսաստան․ «Եթե Ռուսաստանը պարտվի պատերազմում, ապա Իրանը և Չինաստանը ևս դուրս կմղվեն տարածաշրջանից»։

Ըստ քաղաքագետի, այս պահին դեռևս շուտ է խոսել, թե ով կհաղթի պատերազմում, սակայն այն երկար չի տևի, իսկ հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ռեսուրսները կբավարարեն երկարաժամկետ պատերազմի համար, քաղաքագետը պատասխանեց․ «ՌԴ-ն տակտիկական ատոմային ռումբ կկիրառի Ուկրաինայում, եթե տեսնի իր ռեսուրսների համար խնդիր է առաջանում»։

Վազգեն Պետրոսյանը կարծում է, որ Եվրոպան կունենա սննդի և էներգետիկայի խնդիր, իսկ Ռուսաստանի ռազմական ռեսուրսները անսահմանափակ են։

Ինչ վերաբերվում է ներքաղաքական խնդիրներին, քաղաքագետը կարծում է, որ ընդդիմության ղեկավարները չեն կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը․ «Մինչ այս շարժման սկիզբը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժողովրդից պետք է ներողություն խնդրեին իրենց արածների և չարածների համար, վերջիվերջո անսխալական ղեկավար չկա»։

Մանրամասները ՝ տեսանյութում։